«Դանթե Ալիգիերի» ասոցիացիան հիմնադրվել է 1889 թվականին Հռոմում իտալացի մտավորականների խմբի նախաձեռնությամբ՝ գրող և բանաստեղծ Ջոզուե Կարդուչչիի գլխավորությամբ:
Ասոցիացիայի նպատակն է տարածել իտալական լեզուն և մշակույթն ամբողջ աշխարհում, ներգրավել օտարերկրացիներին՝ բացահայտելու իտալական քաղաքակրթության հանդեպ իրենց սերը։ Ասոցիացիան ունի ավելի քան 500 կոմիտեներ, որոնցից 400-ը գործում են արտերկրում, ու աջակցում են դպրոցներին, համալսարաններին, գրադարաններին, կազմակերպում են իտալերեն լեզվի դասընթացներ, մշակութային ու կրթական միջոցառումներ, զբաղվում են հրատարակություններով և այլն:
Կենտրոնական գրասենյակը գտնվում է Հռոմում։
«Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեն հիմնադրվել է 2018 թվականին: Հիմնադրումից առ այսօր մեր առաքելությունն է խթանել իտալական լեզվի և մշակույթի տարածումը Հայաստանում՝ առաջարկելով իտալերենի սերտիֆիկացված դասընթացներ, մշակութային միջոցառումներ, դասախոսություններ, սեմինարներ, ֆիլմերիցուցադրություններ և ինստիտուցիոնալ համագործակցություններ։
Միացի՛ր մեզ՝ բացահայտելու սերը իտալական մշակույթի և լեզվի նկատմամբ։
Դասընթացի տևողությունը 4 ամիս է, իսկ դասերի քանակը՝ 32: Յուրանքանչյուր դասի տևողությունը 1 ժամ 30 րոպե է: Մեկ ամսվա դասերի համար արժեքը 45.000 դրամ է։ Հնարավոր է կազմել արագացված գրաֆիկ՝ անհատական ծրագրով։ Նշենք, որ դասավանդում են կոմիտեի կողմից երաշխավորված մասնագետներ։
«Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի անդամ դառնալը հնարավորություն է տալիս ոչ միայն մասնակցել մեր մշակութային և կրթական միջոցառումներին, օգտվել տարբեր զեղչերից Հայաստանում և եվրոպական մի շարք այլ երկրներում, այլև ակտիվորեն նպաստել իտալական լեզվի և մշակույթի տարածմանը:
«Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի անդամ դառնալու համար անհրաժեշտ է կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ․ հասցեով՝ danteyerevan@gmail.com:
Միջոցառումները հիմնականում անցկացվում են իտալերեն, սակայն հայերենը և անգլերենը նույնպես ներառված են՝ լայն հասակարակությունը հասանելի լինելու համար:
Իսկ դուք փորձե՞լ եք Մետաքսի ճանապարհի հայկական հատվածն անցնել իտալերեն լեզվով:
Դուք կունենաք անմոռանալի փորձառություն՝ ընկղմվելու Մարկո Պոլոյի ժամանակահատվածի մշակույթի, ճարտարապետության մեջ: Ծրագիրը ներառում է մեկօրյա տուր՝ ամբողջական փաթեթով: Տեղերը սահմանափակ են!