Սեպտեմբերի 26-ին, Հայաստանի ազգային գրադարանում, EUNIC-ի՝ Եվրամիության ազգային մշակութային կազմակերպությունների հայաստանյան կլաստերի նախաձեռնությամբ անցկացվեց Լեզուների եվրոպական օրը։ «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ՝ տաղավարում ներկայացնելով իսալերենն ինտերակտիվ խաղերով։ Ներկա էին ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանը, դեսպանատան ներկայացուցիչներ, Հայաստանում իտալերեն դասավանդող իտալացի ուսուցիչներ, ՀՀ-ի տարբեր բուհերի ուսանողներ և դպրոցների աշակերտներ, ովքեր մեծ ոգևորությամբ են ուսումնասիրում իտալերենը։