PLIDA քննությունների գրանցում

Դանթե Ալիգիերի ասոցիացիայի երևանյան կոմիտեն հայտարարում է PLIDA քննությունների ձմեռային քննաշրջանի գրանցման մեկնարկը։ PLIDA-ն (Progetto Lingua Italiana Dante Alighieri) իտալերենի պետական սերտիֆիկացված քննություն է, որի հավաստագիրը հնարավորություն է տալիս՝

 

Իտալիայում ընդունվել համալսարաններ,

ստանալ բնակության թույլտվություն կամ քաղաքացիություն Իտալիայում,

հարստացնել ռեզյումեն և ընդլայնել աշխատանքային հնարավորությունները միջազգային մակարդակում։

 

📅 Քննության օրը

փետրվարի 11՝ A2 և B1 մակարդակների համար

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունվարի  25-ն է։

📍 Հասցե՝ Դավիթ Անհաղթ 10, Երևան (Հայաստանի Եվրոպական Համալսարան), Դանթե Ալիգիերի ասոցիացիայի երևանյան կոմիտե

📩 Գրանցումների և հավելյալ տեղեկությունների համար՝ info.plidayerevan@gmail.com

ԻՆՉՊԵՍ

ԴԱՌՆԱԼ ԱՆԴԱՄ

«Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի անդամ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել անդամակցության հայտը՝ հղում  կամ պարզապես կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ․ հասցեով՝ danteyerevan@gmail.com:

Անդամակցության համար սահմանված է տարեկան անդամավճար։ 2025 թվականի դրությամբ տարեկան վճարը կազմում է 12.000 դրամ, իսկ ուսանողների համար՝ 6.000 դրամ։

Անդամ դառնալը ոչ միայն նշանակում է մասնակցել մեր մշակութային և կրթական միջոցառումներին, այլև ակտիվորեն նպաստել իտալական լեզվի և մշակույթի տարածմանը Հայաստանում։