Մեկնարկում ենք իտալերենի անվճար դասընթացներ 6 տարեկանից բարձր երեխաների համար:
Դասընթացներն անցկացվելու են շաբաթական մեկ անգամ, դասավանդելու է մասնագիտությամբ մանկավարժ լեզվակիր Ռիկարդո Բետտինին: Ռիկարդոն դասավանդում է իտալերենը որպես օտար լեզու Երևանի տարբեր դպրոցներում։ Նրա դասերն անցկացվում են ակտիվ և ուրախ մթնոլորտում, խաղերով և երգերով՝ իտալերենն ավելի հեշտությամբ և արագ սովորելու նպատակով։
Շտապեք գրանցել ձեր փոքրիկներին, քանի որ տեղերը սահմանափակ են:
Գրանցումների և այլ տեղեկությունների համար՝📩